14:58 | 20.02.23 | Նորություններ | 1299

Արարատի մարզում բացվել է 3D տպիչների լցանյութի արտադրամաս

Արարատի մարզի Վեդի համայնքում բացվել է «3D Պլաստ» ընկերությունը, որը զբաղվում է 3D տպիչների համար նախատեսված լցանյութի արտադրությամբ։

Ընկերության հիմնադիրներից Օրբել Խաչատրյանը ներկայացրել է, որ արտադրվող լցանյութն իր արտադրողականությամբ հայաստանյան շուկայում առաջատար է։

«Մենք ներկրում ենք միայն հումքը, մնացած ամեն ինչ տեղական արտադրությամբ ենք ստեղծում։ Մեր արտադրողական ծավալներով կարող ենք լցանյութ մատակարարել «Արմաթ» լաբորատորիա ունեցող դպրոցներին ու հայաստանյան շատ ընկերությունների, զբաղվել նաեւ արտահանմամբ։ Մի շատ կարեւոր փաստ մեր արտադրանքի մասին՝ այն պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից, թունավոր չէ, ամբողջական բնական հումքից է»,– նշել է Օրբել Խաչատրյանը։

Ընկերությունում այս պահին 3 աշխատակից կա, արտադրական ծավալները մեծացնելու միտում ունեն, նախատեսում են արտադրել նաեւ 3D տպիչներ եւ սքաներներ։