14:11 | 17.01.23 | Նորություններ | 2514
AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագիրը։
Կարեւորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը՝ AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է այս սոցիալական ծրագիրը: Նպատակն է հիմնարար գիտելիքներ տալ այն մեծահասակներին, որոնք ցանկանում են գրագետ օգտվել համակարգչից եւ համացանցից։
Դասընթացում ներառված են հետեւյալ թեմաները՝
• Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ եւ գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի եւ թղթապանակների հետ),
• Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
• Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից եւ Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
• Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր եւ այլն),
• WhatsApp եւ Viber հավելվածների օգտագործում (ինչ պես ուղարկել հաղորդագրություն եւ ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
• Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ եւ կիրթ օգտագործման կանոնները եւ շփման մշակույթը,
• Բազային Էլ. փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում եւ օգտագործման ձեւերը)։
Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն եւ գրագետ օգտվել համակարգչից ու համացանցից, ինչպես նաեւ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։
Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է, գրանցվել կարող եք այստեղ, բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։