«Նիկիտա մոբայլ» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը
10:11 | 17.01.23 | Նորություններ | 2198
2023 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում նույնականացման քարտերը տրամադրվելու են առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պահոցի նոր բնութագրի սահմանումը։
Հունվարի 12-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նոր սերնդի նույնականացման քարտերի թողարկման անհրաժեշտության մասին.
«Այդ ժամանակակից միջոցը միայն պլաստիկը չէ, այլ ավելի կարեւոր է նրանում առկա բովանդակությունը եւ այդ բովանդակության հետագա սպասարկումը եւ թարմացումները»:
«Նիկիտա Մոբայլ» ընկերությունը Հայաստանում արդեն 4 տարի մատուցում է Mobile ID ծառայությունը, որն ապահովում է նոր սերնդի թվային բովանդակություն:
Պատասխանելով մեր հարցմանը, ընկերությունից հայտնեցին, որ պայմանագիր ունեն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի եւ «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ, որոնց միջոցով էլ մատուցվում է Mobile ID ծառայությունը:
Քաղաքացիները կարող են այդ ծառայությունից օգտվելու համար քարտեր ձեռքբերել «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետեւյալ սպասարկման գրասենյակներում.
• Աբովյան 21
• Հյուսիսային պողոտա 4
• Ամիրյան 3
• Ազատության փողոց 24/1
2023թ. հունվարի դրությամբ Mobile ID ծառայությունը համակարգը ներդրված է հետեւյալ պետական եւ այլ կառույցներում.
1. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
2. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
3. Արդարադատության նախարարություն e-citizen համակարգ
4. Պետական եկամուտների կոմիտե
5. Համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ
6. «Mulberry» էլեկտրոնային համակարգ
7. Համրագրերի միասնական հարթակ
8. Կոտայքի մարզի Աբովյան համայնք
9. Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
10. էլեկտրոնային հյուպատոսական համակարգ
11. Ճանապարհային Ոստիկանություն
12. «Արմեդ» համակարգ
13. E-request համակարգ
«Նիկիտա Մոբայլ»-ից հայտնեցին, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում հայտարարված կարանտինի պայմաններում բջջային թվային ստորագրությունը մեծ դեր է ունեցել պետական ծառայություններից օգտվելու եւ ընկերությունների բնականոն գործունեությունը ապահովելու առումով: