Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է երիտասարդ գիտնականներին, տեխնոլոգներին եւ տեխնոլոգիական ձեռներեցներին միանալ Next Generation (NextGen) խորհրդին:
NextGen խորհուրդը համախմբում է երիտասարդ եւ մոտիվացված գիտնականների, ՏՏ մասնագետների եւ ձեռներեցների տաղանդը, գիտելիքներն ու հմտությունները աշխարհի բոլոր անկյուններից՝ խթանելու գիտական, տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս:
Դիմել հնարավոր է մինչեւ փետրվարի 10-ը՝ ուղարկելով ինքնակենսագրականը եւ ուղեկցող նամակը lianah@fast.foundation էլ. հասցեին։