14:51 | 13.01.23 | Նորություններ | 1935

Թումո լաբերը 5 նոր նախագծի համար ընդունում է հայտեր

Թումո լաբերը շարունակում է 5 նոր նախագծի համար ընդունելությունը։

Առաջիկա նախագծերին միացողները կաշխատեն IoT սարքերի հետ, կստեղծեն առաջարկվող վերջնաժամկետի ավտոմատացված համակարգ կամ ծրագրային սենսորներ բիոմեխանիկական ոտքերի համար:
 
Առաջարկվող նախագծերն են՝

•    Աշխատանքային հոսքի սահմանման օպտիմալացում,

•    Առաջարկվող վերջնաժամկետի ավտոմատացված համակարգ,

•    Աշխատահոսքի առաջարկման ավտոմատացված համակարգ,

•    Թեւնոցանման սենսորների հավաքածուի նախատիպ,

•    Երկրի կլիմայական ցանց։

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 20-ն է։ Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։

Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։