12:51 | 13.01.23 | Նորություններ | 2048

GCON 2023-ը կմիավորի խաղեր ստեղծող հայ մասնագետներին

Հունվարի 28-ին կմեկնարկի ամենամյա GCON կոնֆերանսը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին, խաղաստեղծ էտուզիաստներին եւ հանդիսանալ շփման, համագործակցության ու գիտելիքի փոխանակման հարթակ։

Համաժողովի ընթացքում հայ մասնագետները հանդես կգան ոլորտին վերաբերող ելույթներով, այնուհետեւ կլինեն քննարկումներ։

GCON-ին մասնակցությունն անվճար է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

GCON 2023-ի ընթացքում ելույթով հանդես գալու համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հայտը եւ ստանալ հաստատում կազմակերպիչների կողմից։ Դիմելու վերջնաժամկետը հունվարի 20-ն է։

Համաժողովի կազմակերպիչներն են Noor Games-ը եւ Կոկա-Կոլա երջանկության գործարանը։