13:34 | 29.12.22 | Նորություններ | 2722

Team-ի մասնաճյուղերը նախատոնական օրերին կաշխատեն երկարացված հատուկ գրաֆիկով

Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնները նախատոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով։

Ընկերության կենտրոնական՝ Հյուսիսային պողոտայի եւ Ամիրյան փողոցի մասնաճյուղերը դեկտեմբերի 29-ին եւ 30-ին բաց կլինեն մինչեւ կեսգիշեր, իսկ Երեւանի եւ մարզերի մյուս խոշոր գրասենյակների մեծ մասը՝ մինչեւ 22։00-ը։


Team-ի բոլոր մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս տարի ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերների լայն տեսականի հատուկ գներով։ Դրանք ձեռք բերել եւ մտերիմներին տոն պարգեւել հնարավոր է ձեզ հարմար մասնաճյուղերից կամ առցանց։