18:04 | 13.12.22 | Նորություններ | 2270

    Ծրագրավորման ժամը միավորել է 900 դպրոցականի

    Դեկտեմբերի 5-ից 11-ը անցկացվել է Ծրագրավորման ժամ (Hour of Code) միջոցառումը։

    Հայաստանի մի շարք բնակավայրերի շուրջ 900 դպրոցական հնարավորություն է ունեցել մեկ ժամվա ընթացքում բացահայտել ծրագրավորման աշխարհը եւ մշակել պարզագույն ծրագրեր։ Միջոցառման հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՏՀՏ ոլորտի նկատմամբ։

    Ծրագրավորման ժամն անցկացվել է Երեւանում, Շիրակի, Լոռու մարզերում։

    «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւս միացել է համաշխարհային այս նախաձեռնությանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո։