15:30 | 12.12.22 | Նորություններ | 2482

Գաղափարների մրցույթ՝ մարդու իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ մեկնարկում է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը։

Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Մասնակցելու համար կարող են դիմել հետեւյալ պահանջներին բավարարող թիմերը՝  

•    Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 3 մասնակցից, որոնց տարիքը գերազանցում է 15-ը։
•    Թիմից առնվազն մեկ մասնակից պետք է լինի մարդու իրավունքների մասնագետ կամ ունենա փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
•    Նախընտրելի է թիմում ներգրավել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող մասնագետ։
•    Առաջարկվող գաղափարը պետք է ուղղված լինի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը։
•    Հայկական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող եւ կիրառվող մտքերը կրկնօրինակելը չի խրախուսվում, սակայն նմանատիպ նախագծերից ներշնչված եւ նորարական կոմպոնենտով համալրված գաղափարներն ընդունելի են։
•    Նորարարական բաղադրիչն ապահովելու համար ցանկալի է, որ առաջարկվող գաղափարը ներառի թվային կամ տեխնոլոգիական լուծում։
•    Վերջնական պրոդուկտը պետք է լինի հայերեն։ Հավելյալ լեզուների օգտագործումը ողջունելի է։     

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 20-ը, առցանց հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։ Դրույթներին եւ պայմանները հասանելի են այստեղ։

Մրցույթն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ ՄԻՊ հաստատության հետ համատեղ նախաձեռնությամբ։