09:24 | 08.12.22 | Նորություններ | 1973

Apple-ը նոր համակարգ է ներդնում iCloud-ը պաշտպանելու համար

Apple-ն աշխատում է իր սարքերի տվյալների գաղտնագրման նոր համակարգի վրա, գրում է The Wall Street Journal-ը։

Համակարգը կոչվում է Advanced Data Protection եւ ուղղված է iCloud պահեստում պարունակվող տվյալների պաշտպանությանը:

Հրապարակման համաձայն՝ պաշտպանության նոր համակարգը թույլ կտա տվյալները պահել iCloud-ում անգամ ընկերության սերվերները կոտրելու դեպքում: Ընդ որում, Apple-ին հասանելի չեն լինի այս տվյալները, ուստի տեղեկատվությունը հասանելի չի լինի երրորդ անձանց: Գաղտնագրումը չի տարածվի էլ.փոստի, կոնտակտների ցանկի եւ օրացույցի վրա:

Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ պաշտպանության նոր համակարգը ԱՄՆ-ում Apple-ի օգտատերերին հասանելի կլինի մինչև տարեվերջ, իսկ աշխարհում օգտատերերը կկարողանան օգտագործել այն 2023 թվականին։