17:49 | 07.12.22 | Նորություններ | 2308

Հայկական ստարտափները կարող են դիմել լեհական ստարտափ ծրագրին

Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը հանդիսանում է Yerevan-Warsaw Startup Parquet ծրագրի համայնքային գործընկերը։  Ծրագիրն ընդունում է ստարտափների հայադիմումներ։

Այն նախատեսված է վաղ փուլի հայկական ստարտափի համար, որոնք զարգացնում են նորարարական տեխնոլոգիաներ կամ մասշտաբային բիզնես նախագծեր բարձր տեխնոլոգիական ոլորտում:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ամենահեռանկարային ստարտափներին կապել Լեհաստանում գտնվող ստարտափ կազմակերպությունների հետ (օրինակ՝ աքսելերատորներ, համալսարանական լաբորատորիաներ, գիտական ինստիտուտներ), փորձագետների և վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների և կորպորացիաների հետ։  

Ծրագրի մասնակիցները ուղիղ մուտք կունենան դեպի Լեհաստանի ՏՏ էկոհամակարգ՝ կապեր ստեղծելով VC-ների, աքսելերատորների, մենթորների, R&D կենտրոնների, տեղական հաջողակ ստարտափների հիմնադիրների հետ։ Կանդիպեն Լեհաստանի տարածաշրջանում իրենց գործունեության ոլորտին համապատասխան ամենաակտիվ VC-ներին և հրեշտակ ներդրողներին։ Ինչպես նաև կմասնակցեն փորձագետների ղեկավարությամբ մաստերկլասերի։

Դիմել հնարավոր է մինչև դեկտեմբերի 16-ն՝ այստեղ։  Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ։