Դեկտեմբերի 3-ին կայացել է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) արտահերթ համագումարը, որն անցկացվել է փակ ձեւաչափով։
Համագումարի ընթացքում քննարկվել են Միության անդամների կողմից առաջադրված օրակարգային եւ ռազմավարական մի շարք հարցեր, ինչպես նաեւ տեղի է ունեցել կանոնադրական փոփոխությունների քվեարկություն։
Համագումարի արդյունքում ընտրվել են ԱՏՁՄ նախագահը եւ վարչության անդամները, որոնք մինչեւ հաջորդ համագումարն ԱՏՁՄ աշխատակազմի հետ կյանքի կկոչեն անդամների շահերի պաշտպանության եւ ԱՏՁՄ ռազմավարական նախագծերի արդյունավետ ու հետեւողական կերպով իրագործման առաքելությունը։
ԱՏՁՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրված էին Ալեքսանդր Եսայանի (Intent.ai), Արման Պողոսյանի (Instigate) եւ Գեւորգ Սաֆարյանի (Lime Tech) թեկնածությունները։
ԱՏՁՄ արտահերթ համաժողովի ընթացքում անդամների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ վարչության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Եսայանը։
Ընտրվել է նաեւ ԱՏՁՄ վարչության նոր կազմը։ Ներկայացնում ենք Միության վարչության անդամներին՝
• Արտավազդ Մինասյան (Krisp),
• Արման Պողոսյան (Instigate),
• Գեւորգ Սաֆարյան (Lime Tech),
• Խաչիկ Նազարյան (VMware),
• Մանուկ Հերգնյան (Granatus Ventures),
• Արտակ Չոփուրյան (Instigate Mobile) ,
• Սաթենիկ Մնացականյան (Leviathan CJSC),
• Նարեկ Վարդանյան (TCF Armenia),
• Արսեն Բաղդասարյան (DataArt Armenia),
• Արման Աթոյան (ARLOOPA, X-TECH Creative Studio),
• Վերստուգող անդամներ - Աշոտ Ալիխանյան (Շիրակացու ճեմարան) եւ Սոֆի Մեհրաբյան (Macadamian Armenia):