14:23 | 05.12.22 | Նորություններ | 1664

«Այբ» հիմնադրամը կհամագործակցի Viber-ի հետ

«Այբ» հիմնադրամը հայտարարել է Հայաստանում հաղորդակցման ամենատարածված հարթակներից մեկի՝ Viber-ի հետ  համագործակցության մեկնարկի մասին։

«Այբ» կրթական հիմնադրամն այսուհետ ներկայացված կլինի Viber-ում՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով շահառուների Հայաստանի տարածքում ներգրավվելու կրթական տարբեր ծրագրերում։

Գործընկերության շրջանակում հիմնադրամը գործարկել է Ayb Educational Foundation ալիքը եւ իր չատբոտը։ Այստեղ ներկայացված են «Այբ» կրթական հիմնադրամի նոր ու խոշոր ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաեւ այլ նյութեր կրթության եւ ինքնազարգացման մասին։ Չատբոտի միջոցով հնարավոր կլինի նախապատրաստվել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին, ինչպես նաեւ գրանցվել մրցույթին մասնակցելու համար:

Գործընկերության ընթացքում Viber-ում ստեղծվելու եւ տարածվելու են կրթական ոգեւորիչ կերպարային ու տեսողական գործիքներ, հայոց լեզվի մրցույթի գլխավոր հերոսի՝ Մեղվի տեսքով։