12:15 | 01.12.22 | Նորություններ | 1544

Իլոն Մասկն այցելել է Apple-ի գլխավոր գրասենյակ

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ այցելել է Apple-ի գլխավոր գրասենյակ։

«Շնորհակալություն Թիմ Կուկին` ինձ ցույց տալու Apple-ի գեղեցիկ գրասենյակը»,- գրել է գործարարը Twitter-ում։



Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ Apple-ը սպառնացել էր հեռացնել Twitter-ի հավելվածը App Store-ից: Բացի այդ, նա նշել էր, որ Apple-ը գրեթե դադարեցրել է գովազդն իր հարթակում՝ հարց ուղղելով, թե արդյոք դա նշանակում է, որ ընկերությունն «ատում է խոսքի ազատությունը»։

Ձեռնարկատերն իր էջում մեկ այլ հարցում է կազմակերպել՝ պարզելու օգտատերերի կարծիքը, թե արդյոք Apple-ը պետք է հրապարակի իր օգտատերերի նկատմամբ գրաքննության բոլոր դեպքերը։