15:58 | 30.11.22 | Նորություններ | 1639

Apple-ը ներկայացրել է տարվա լավագույն հավելվածներն ու խաղերը

Apple-ը հայտարարել է App Store Awards 2022 ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Ընկերությունն ընտրել է iPhone-ի, iPad-ի, Mac-ի եւ ընկերության այլ սարքերի համար նախատեսված լավագույն հավելվածներն ու խաղերը:

Ահա բոլոր հաղթողները.

Հավելվածներ

iPhone-ի տարվա հավելված՝ BeReal

Այս հավելվածն ամեն օր ծանուցում է ուղարկում եւ խնդրում երկու րոպեում լուսանկարել սմարթֆոնի առջեւի եւ հիմնական տեսախցիկով։ Այս նկարները հրապարակելը թույլ կտա տեսնել ընկերների նկարները նույնպես։ Հավելվածի նպատակը մարդկանց իրական կյանքը ցույց տալն է։

Տարվա iPad հավելված՝ GoodNotes 5

Թվային նշումներ կատարելու եւ դրանք թղթապանակներով պահպանելու հավելված է։ Հնարավոր է նաեւ նշումներ կատարել ձեռագրով։ Այն iCloud-ի միջոցով սինքրոնանում է բոլոր սարքերում:

Տարվա Mac հավելված՝ MacFamilyTree 10

Ընտանեկան տոհմածառը կառուցելու եւ ուսումնասիրելու հավելված: Հնարավոր է ստեղծել հարմար դիագրամներ եւ գրաֆիկներ, կցել տարբեր հոդվածներ, ֆայլեր եւ հղումներ։

Apple Watch-ի տարվա հավելված՝ Gentler Streak

Այս հավելվածն օգնում է առաջարկությունների օգնությամբ գտնել անձնական հավասարակշռություն սպորտի եւ հանգստի միջեւ:

Խաղեր

iPhone-ի տարվա խաղ՝ Apex Legends Mobile

Արքայական ճակատամարտերով հրաձիգ ժանրի խաղ է, որի իրադարձությունները տեղի են ունենում հանրաճանաչ Apex Legends տիեզերքում:

Տարվա iPad խաղ՝ Moncage

Գլուխկոտրուկ է, որտեղ խորանարդի յուրաքանչյուր կողմում կա յուրահատուկ աշխարհ:

Տարվա Mac խաղ՝ Inscryption

Քվեստի անսովոր համադրություն՝ առարկաների որոնմամբ, սենյակից ելքով գլուխկոտրուկ եւ թղթախաղ:

Apple TV-ի տարվա խաղ՝ El Hijo

Արկածային խաղ 6-ամյա տղայի մասին, որը պետք է թաքնվի եւ փախչի իր ընտանիքի վրա հարձակված ավազակներից:

Տարվա Apple Arcade Game՝ Wylde Flowers

Գյուղատնտեսական կյանքի սիմուլյատոր՝ մոգությամբ եւ տարբեր կախարդանքներով համեմված:

Մշակութային ազդեցություն

App Store-ի խմբագիրները նաեւ առանձնացրել են 5 հավելված, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

How We Feel հավելվածն օգնում է գնահատել մարդու հուզական վիճակը եւ լուծումներ գտնել զգացմունքների հետ կապված խնդիրների համար:

Dot's Home-ը սեւամորթ աղջկա ինտերակտիվ պատմություն է, որը ճանապարհորդում է ժամանակի միջով եւ ապրում իր ընտանիքի պատմության կարեւոր պահերը:

Locket Widget
-ը հարմար վիջեթ է ընտանիքի, ընկերների եւ սիրելիների լուսանկարները հիմնական էկրանին տեղադրելու համար:

Waterllama-
ն գունագեղ հավելված է սրամիտ օգնական կերպարներով, որոնք հիշեցնում են ջուր խմել ողջ օրվա ընթացքում:

Inua - A Story in Ice and Time
-ը գրավիչ արկած է, որն ուսումնասիրում է պատմական իրադարձությունները՝ միահյուսված ինուիտների ավանդույթի եւ բանահյուսության տարրերով: