11:54 | 16.11.22 | Նորություններ | 2186

    Պեկինի տեխնոլոգիական համալսարանում սովորելու հնարավորություն

    Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ:

    Այդ նպատակով Չինաստանի կառավարության կողմից հատկացվել է կրթաթոշակային 5 տեղ:

    Ծրագրին առցանց դիմողները պարտադիր պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով չինական կողմին պաշտոնապես փոխանցելու նպատակով:

    Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է:

    Կրթաթոշակների, առցանց գրանցման, պահանջվող փաստաթղթերի եւ այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ։