11:53 | 16.11.22 | Նորություններ | 1425
Նոյեմբերի 10-ից 11-ը Դիլիջանում անցկացվել է CYBERGEN 2022 կիբերանվտանգության համաժողովը:
CYBERGEN 2022-ին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում կազմակերպվել է կիբերանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբերանվտանգության թիմը: