15:08 | 15.11.22 | Նորություններ | 1567
Դեկտեմբերի 3-ին եւ 4-ին Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կանցկացվի մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոն։
Հեքըթոնի նպատակն է համախմբել Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, մեդիա, կրթության ոլորտները եւ համատեղ ուժերով մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն հանրության լայն շրջանակի, մեդիա համայնքի եւ կրթության ոլորտի մեդիագրագիտությանը, կաջակցեն փաստերի ստուգմանն ու տեղեկությունների ճշգրտմանը։
Հեքըթոնին մասնակցելու են ստարտափ թիմեր, ՏՀՏ ոլորտի ընկերություններ, մեդիա եւ կրթության ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Հայտեր կարող են ներկայացնել ինչպես թիմեր, այնպես էլ անհատներ։
Հեքըթոնը տեւելու է 24 ժամ, որի ընթացքում անցկացվելու են փաստերի ստուգման եւ մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացներ տեղական եւ միջազգային առաջատար փորձագետների կողմից, մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական գաղափարներ, որոնց դեմո տարբերակները ներկայացվելու են Հեքըթոնի ժյուրիի գնահատականին։
Հեքըթոնի մրցանակային ֆոնդը 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, որը շնորհվելու է երեք լավագույն գաղափարի հեղինակին։
Հեքըթոնը հայտարարվում է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում, որ ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։
Բոլոր մանրամասները հասանելի են հետեւյալ հղումով։