17:47 | 08.11.22 | Նորություններ | 1458

Google-ը, Facebook-ը, Netflix-ը և մյուսները 800 մլն դրամ են փոխանցել ՀՀ պետբյուջե

Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի 1-ից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց 2022թ․ երեք եռամսյակների արդյունքներով ՀՀ պետական բյուջե են վճարել 800 մլն դրամ ավելացված արժեքի հարկ,  հայտարարագրվել է 1 մլրդ դրամի ԱԱՀ:

Այդ նպատակով ՊԵԿ-ը ներդրէլ e-VAT եռալեզու համակարգը, որի օգնությամբ մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում: Համակարգում արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ:

Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։ ՊԵԿ-ը պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։