12:48 | 08.11.22 | Նորություններ | 1424

Հայկական Robin-ը հայտնվել է National Geographic-ի էջերին

National Geographic պարբերականն անդրադարձել է Expper Technologies հայկական ընկերության կողմից ստեղծված Robin the Robot սոցիալական ռոբոտին՝ այն անվանելով «Robot Doc»։

«Հիվանդանոցներում գտնվող երեխաների համար օրերը կարող են երկար և սթրեսային լինել: Robin the Robot-ը նախատեսված է կատակներ անելու, խաղեր խաղալու և մանկական բաժանմունքների հարցերին պատասխանելու համար: Մոտավորապես 8 տարեկան Robin-ն արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծում է դեմքի արտահայտություններն ու խոսքը՝ արձագանքելու երեխաների տրամադրությանը և խոսակցություններին: Ռոբոտն արդեն իսկ մեծ օգնություն էր տրամադրում COVID-19 համաճարակի ընթացքում, երբ հիվանդանոցի երիտասարդ հիվանդներին ընտանիքի անդամները և ընկերները չէին կարող այցելել:

Շնորհակալություն, բժիշկ»,- ասվում է անդրադարձում։


Նշենք, որ Robin the Robot-ը ճանաչվել է TIME-ի 2021 թվականի լավագույն գյուտ «Ռոբոտաշինություն» անվանակարգում, նաև արժանացել է մրցանակի Fast Company-ի 2021 թվականի Innovation by Design Awards-ի Impact անվանակարգում: