10:20 | 03.11.22 | Նորություններ | 2331

Մեկնարկում է ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի հերթական փուլը

ՀԲԸՄ-ն «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում առաջարկում է անվճար դասընթացներ ՏՏ ոլորտում:

Մեկնարկել է ծրագրի չորրորդ խմբի հավաքագրումը, որի ընթացքում կառաջարկվեն հետեւյալ մասնագիտացումները.

- Angular JS
- Python
- DevOps
- QA Manual
- UI/UX Design
 
Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք չեն ուսանում բուհում, չեն աշխատում ՏՏ ոլորտում եւ չունեն բարձր եկամուտ։


Դասընթացները կանցկացվեն առցանց եղանակով, սակայն հաճախակի կկազմակերպվեն նաեւ դեմ առ դեմ հանդիպումներ։

Դասընթացները կմեկնարկեն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին։

Ընդունելությունը բաց է մինչեւ նոյեմբերի 20-ը ներառյալ։

Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ:

Դիմում-հայտը լրացնելու համար այցելե՛ք այստեղ:

Նախատեսվում են նաեւ ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ, որի ժամանակ ծրագրի պատասխանատուները կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին։

Առցանց հանդիպումներին կարող եք միանալ նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, նոյեմբերի 8–ին՝ ժամը 12։00-ին, նոյեմբերի 11–ին՝ ժամը 16։00-ին, նոյեմբերի 14–ին՝ ժամը 17։00-ին եւ նոյեմբերի 18–ին՝ ժամը 17։00-ին հետեւյալ հղմամբ՝ bit.ly/AGBUWomenCoders4thCohortSession