14:34 | 25.10.22 | Նորություններ | 1512
Դեկտեմբերի 3-4-ը կանցկացվի «Մեդիա եւ տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթ՝ փաստերի ստուգման եւ մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար։
Հեքըթոնի մրցանակային ֆոնդը կազմում է 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը շնորհվելու է երեք լավագույն գաղափարի հեղինակներին։
Առաջին տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա առցանց ձեւաչափով հոկտեմբերի 28-ին։
Հեքըթոնի եւ տեղեկատվական հանդիպման վերաբերյալ մանրամասներին եւ մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Հեքըթոնը հայտարարվում է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում (նոյեմբեր 7-13, 2022), այն ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։
Միջոցառումը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մեդիա եւ տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։