18:00 | 24.10.22 | Նորություններ | 2044

10 տարեկան Menu.am-ը փոփոխությունների շարք է սկսել

Menu.am-ը Հայաստանում հիմք դրեց առցանց առաքման մշակույթին։ Ընկերությանը դեռ 10 տարի առաջ հաջողվեց ստեղծել էլեկտրոնային առեւտրի սեփական հարթակ՝ կայք եւ բջջային հավելված։

Այժմ Menu.am-ն ունի ավելի քան 500 գործընկեր, որոնց հետ կառուցել է ամուր գործնական փոխհարաբերություններ։ Նրանցից շատերն իրականացնում են հատուկ ակցիաներ միայն Menu.am-ի համար։ Այդ ամենին զուգահեռ՝ հաճախորդների հետ շփումն ու հետադարձ կապը սկիզբ է դրել օնլայն պատվերների հայաստանյան մշակույթի զարգացմանը։

2012 թվականին օնլայն գնումները Հայաստանում դեռ նորություն էին, իսկ այժմ գրեթե յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես եւ որտեղից օնլայն պատվեր կատարել։ Եվ խոսքը ոչ միայն սննդի առաքման մասին է։

Քանի որ Menu.am-ը ոլորտում առաջինն էր, իհարկե, եղել են նաեւ թերացումներ եւ սխալներ։ Սխալներին ուշադրություն դարձնելն է, որ օգնեց Menu.am-ի ամբողջ թիմին բարեփոխումների մեծ շարք սկսել՝ բոլոր ուղղություններով։ Սա մի լայնածավալ աշխատանք է, որը կարճ ժամկետում պիտի տեղափոխի ընկերությունը բոլորովին այլ հարթակ։

Հաճելի անակնկալներ եւ խաղարկություն Menu.am-ից

Թե ինչ է պատրաստել ընկերությունը այս տարի՝ տեսանյութի մեջ ձեզ է ներկայացնում Menu.am-ի գործադիր տնօրեն Դավիթ Բաբայանը։ Սկիզբ է դրվում նոր աշխաոճի, սպասվում են բազմաթիվ անակնկալներ թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների եւ թե՛ գործընկերների համար։

10-ամյակին ընդառաջ Menu.am-ի նախաձեռնած ակցիաներից ու անակնկալներից շատերն արդեն սկսվել են։ Ինչպես նաեւ սկսվել է տոնական խաղարկությունը։

Menu.am-ի փոփոխություններն ու նորությունները սկսվել են

Որդեգրելով «Առաջինը, հայկականը» կարգախոսը՝ Menu.am-ը ընդլայնել է պատվերների քարտեզն ու տեսականին։

Աշխատելով 24 ժամ՝ Menu.am-ն առաքում է Աբովյանում, Գյումրիում եւ Էջմիածնում, ինչպես նաեւ ընդլայնում է առաքանիների տեսականին։

Այժմ հնարավոր է պատվիրել գրեթե ամեն ինչ՝ պատրաստի սնունդ, մթերք, տնտեսական ապրանքներ, կենդանիների կեր, ծաղիկներ, նվերներ, նվեր-քարտեր, գրքեր եւ այլն։

«Հաճախորդը կարող է պատվեր կատարել միաժամանակ մի քանի ռեստորանից եւ խանութից, իսկ ստանալ այն միաժամանակ՝ մեկ առաքմամբ։ Խնդիր ծագելու դեպքում հնարավոր է նաեւ կապ հաստատել Menu.am-ի հետ՝ զանգերի կենտրոնի (010 222 000) միջոցով: Արագ արձագանքն ու հաճախորդի երջանկությունը վաղուց առաջնահերթություն են ընկերության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։