16:23 | 20.10.22 | Նորություններ | 11215

    Վիվա-ՄՏՍ «+Social». այժմ 400 դրամ՝ նախկին 800-ի փոխարեն

    «+Social» ծառայությունն այժմ կարելի է ակտիվացնել 400 դրամով՝ նախկին 800-ի փոխարեն:

    Վիվա-ՄՏՍ-ից հայտնել են, որ «+Social» ծառայության շնորհիվ՝ «Facebook», «Messenger», «Instagram», «Snapchat», «Twitter», «TikTok», «Clubhouse» հավելվածներից կարող են անսահմանափակ օգտվել «Viva» կանխավճարային եւ հետվճարային, ինչպես նաեւ «Z» կանխավճարային սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդները:  

    Ակտիվացում՝ *407*1#

    Առաջարկը գործում է 11/10/2022թ.-ից 31/01/2023թ. (ներառյալ):

    •    Ծառայությունն ակտիվացնելու դեպքում նշված հավելվածներից օգտվելիս սակագնային պլանով տրամադրվող հիմնական եւ հավելյալ ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում:
    •    Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը:
    •    Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *407# հրահանգը։
    •    Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել Լիցք+ ծառայությունից:
    •    Հետվճարային բաժանորդները ծառայությունը կարող են ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը եւ երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար: