12:54 | 20.10.22 | Նորություններ | 2288
Լիոնել Մեսին, համագործակցելով Սիլիկոնյան հովտի երկու վետերանի հետ, մուտք է գործում տեխնոլոգիական ներդրումների աշխարհ։
Messi Group-ի եւ Սիլիկոնյան հովտի առաջատար ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմյանի եւ հատուկ խորհրդատու Մայքլ Մարկեսի համագործակցությամբ ստեղծվել է Play Time ներդրումային ֆոնդը։
Play Time-ը լինելու է հոլդինգային ընկերություն եւ համաշխարհային մասշտաբով ներդրումներ է կատարելու սպորտի, մեդիայի եւ տեխնոլոգիաների ոլորտում, գրում է TechChrunch-ը:
Միեւնույն ժամանակ, Play Time-ը սպորտային թիմերում բաժնետոմսեր ձեռք կբերի եւ «ֆուտբոլային տեխնոլոգիաների» մեջ ներդրումներ կկատարի, ասվում է ընկերության հայտարարությունում։
«Ես ոգեւորված եմ մեր արմատները Սիլիկոնային հովտում տարածելու համար, ոգեւորված եմ, որ Play Time-ը կհամագործակցի ամբողջ աշխարհից համարձակ ձեռնարկատերերի հետ: Հուսով եմ, որ իր հաջողությամբ Play Time-ը կօգնի շատ մարդկանց եւ դրական ազդեցություն կունենա աշխարհի վրա: Ես վստահում եմ թիմին եւ մեր գործընկերներին նպատակներին հասնելու համար»,- ասել է Մեսին:
Play Time-ի համահիմնադիրը եւ գործադիր տնօրենը կլինի Ռազմիգ Հովագիմյանը, նա նախկինում գլխավորել է Hoodline (Pixel Labs) տեղական լրատվական հարթակը: Ռազմիգ Հովագիմյանը նաեւ Viki ժամանցային ստարտափի համահիմնադիրն է, որը 2013-ին միացել է Rakuten-ին 200-ից ավելի միլիոն դոլարով:
«Մենք բոլորս պատրաստ ենք ամուր կամուրջ կառուցել ֆուտբոլի 5 միլիարդ երկրպագուների եւ տեխնոլոգիաների միջեւ»,- նշել է Հովագիմյանը։
Նա կղեկավարի Play Time-ը Մայքլ Մարկեսի՝ Code Advisors-ից, որը կենտրոնացած է վաղ փուլի ներդրումների վրա:
Play Time-ը նաեւ հայտնել է, որ արդեն ինկուբացրել է Matchday.com անունով ստարտափը, որը դեռ խաղերի ստուդիա է ֆուտբոլասերների համար: Այն կգործարկվի նոյեմբերին կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթին ընդառաջ: Բացի այդ, ֆոնդն իր առաջին ներդրումն է կատարել AC Momento-ում, որն աճուրդի է հանում ֆուտբոլային հանդիպումների ընթացքում կրած ֆուտբոլային մարզաշապիկներ: