11:16 | 19.10.22 | Նորություններ | 8944

SADA-ն հյուրընկալել է Google Cloud Next on the Road 2022 միջոցառումները

Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն այս տարի հյուրընկալել է Google Cloud Next on the Road ‘22 միջոցառումների եւ առցանց հանդիպումների շարքը։

Հոկտեմբերի 11-13-ը Նյու Յորքում ու Տորոնտոյում տեղի ունեցած միջոցառումները, որի մասնակիցներն էին ամպային լուծումների մասնագետները եւ բիզնես առաջնորդները, ներառում էին առցանց ելույթներ, օֆլայն հանդիպումներ եւ պանելային քննարկումներ:

«SADA-ի կողմից կազմակերպված Google Cloud Next on the Road-ի միջոցառումները մեր հաճախորդներին, գործընկերներին եւ Google-ի աշխատակիցներին անմիջական հնարավորություն տվեցին ծանոթանալու նորարարություններին։ Մենք հպարտ էինք տեսնելու, թե ինչպես են SADA-ի հաճախորդները եւ SaaS Alliance-ի գործընկերները ներկայացնում իրենց հիանալի ամպային վերափոխման պատմություններն ու գաղափարները», - iTel.am-ի հետ զրույցում նշել է SADA-ի Մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը։

Ամենամյա Google Cloud Next-ը հարթակ է, որտեղ հավաքվում են ամպային լուծումների մասնագետներ, հաճախորդներ, գործընկերներ, ինֆլուենսերներ՝ Google Cloud Platform-ի լուծումներին եւ տեխնոլոգիաներին ծանոթանալու համար։

Google Cloud NEXT 22-ի այցելուները լսել են ամպային տրանֆորմացիաների մասին մասնագետների ելույթները, ամպային տեխնոլոգիաների հաճախորդների հաջողության պատմությունները եւ ծանոթացել նոր լուծումներին, որոնք նախատեսված են բարդ մարտահրավերներին դիմակայելու համար։

5 տարի անընդմեջ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ն բազմաթիվ այլ նվաճումներ է գրանցել. 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։