11:24 | 13.10.22 | Նորություններ | 2043

Ցյուրիխում բացվել է Թումո կենտրոն

Շվեյցարիայի ամենամեծ քաղաքում` Ցյուրիխում, բացվել է առաջին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Ութ հիմնական ոլորտով կրթական ծրագիրը սպասում է ավելի քան 700 ուսանողի: Սա Թումոյի արդեն 9-րդ միջազգային կենտրոնն է` առաջինը Շվեյցարիայում:

Հայաստանից դուրս Թումո կենտրոններ են գործում Փարիզում, Լիոնում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում ու Կիեւում:

Հայաստանում Թումո քարտեզը համալրվում է եւս 2 կետով։ Շիրակի մարզի Ազատան եւ Երազգավորս համայնքներում շուտով կսկսեն գործել Թումո տուփեր։ Շիրակի մարզում առաջին Թումո տուփը բացվել էր Արթիկ քաղաքում։

Ազատանի եւ Երազգավորսի Թումո տուփերի թափուր աշխատատեղերին ծանոթանալ կարելի է այստեղ։