16:15 | 12.10.22 | Նորություններ | 1865

    My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով

    Team Telecom Armenia-ի My Team հավելվածը App Store-ի եւ Play Store-ի անվճար հավելվածների շարքում ներբեռնումների թվով առաջինն է Հայաստանում` ըստ Similarweb վերլուծական կայքի տվյալների:

    Team Telecom-ից հայտնել են, որ վերջին մեկ շաբաթում օրական ներբեռնումների քանակն ավելացել է 3-ից 4 անգամ։

    «My Team hավելվածի միջոցով Team-ի բաժանորդները մեկ հպումով կարողանում են ստուգել հաշվեկշռի եւ փաթեթների մնացորդները, փոփոխել սակագնային փաթեթները, ակտիվացնել ավտոմատ վճարումներ, ինչպես նաեւ ծանոթանալ Team-ի ամենավերջին նորություններին ու ակցիաներին, կատարել առցանց գնումներ eShop օնլայն խանութից՝ առանց տնից դուրս գալու»,- ասված է հաղորդագրությունում:

    Օրեր առաջ Team Telecom Armenia-ն հայտարարել էր My Team հավելվածի միջոցով անցկացվող Շեյք խաղարկության նոր պայմանների մասին։