14:59 | 06.10.22 | Նորություններ | 1659

Հայկական Hexomatic-ը Software Advice-ի կողմից ճանաչվել է առաջատար լուծում

Հայկական Hexact ընկերության մշակած Hexomatic-ը Software Advice-ի կողմից տվյալների արտահանմամբ զբաղվող ծրագրային լուծումների շարքում ճանաչվել է առաջատար։

Hexomatic-ը կրկնվող եւ ժամանակատար աշխատանքներն ավտոմատացնող գործիք է։ Այն առաջին ավտոմատացման հարթակն է, որտեղ օգտատերը կարող է համատեղել համացանցից տվյալներ «պեղելը» (web scraping), պատրաստի ավտոմատացումները, արհեստական բանականության ծառայությունները եւ բազմամարդ (crowdsource) աշխատուժը: Ընդ որում՝ դա անել առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու կամ ծրագրային ապահովում տեղադրելու:

Software Advice-ն առաջատար լուծում ընտրելիս հաշվի է առնում մի շարք չափանիշներ յուրաքանչյուր կատեգորիայի համար: Բացի հաճախորդների գոհունակությունից եւ արտադրանքի օգտագործման հնարավորությունից, ծրագրակազմը պետք է համապատասխանի նաեւ մի շարք այլ չափանիշների, ներառյալ համապատասխանությունը տարբեր շուկաներում կամ ոլորտներում: