12:34 | 04.10.22 | Նորություններ | 1189
ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) մեղադրել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին սոցիալական ցանցերում շահագրգիռ անձի կողմից կրիպտո ակտիվի անօրինական գովազդի համար:
SEC-ի կանոնների համաձայն՝ Քարդաշյանը պետք է հրապարակային նշեր, թե որքան եւ ումից է գովազդի դիմաց հոնորար ստացել, ինչը, սակայն, չի արել։
Քարդաշյանը չի հաստատել կամ հերքել մեղադրանքները, սակայն համաձայնել է վճարել 1,26 մլն դոլար տուգանք տոկոսներով՝ 260,000 դոլար (գովազդի հոնորարը տոկոսներով՝ 250,000 դոլար)։ Նա նաեւ խոստացել է համագործակցել կարգավորիչի հետ գործով եւ առաջիկա երեք տարվա ընթացքում չգովազդել կրիպտոարժույթով գործարքներ: