15:36 | 03.10.22 | Նորություններ | 1873

Դավիթ Յանը, Նուբար Աֆեյանը եւ Տիգրան Հարությունյանը Երեւանում կկիսվեն առաջնորդ լինելու գաղտնիքներով

Հոկտեմբերի 8-ին Այբ դպրոցում կկայանա «Ինքնություն եւ արժեքներ» շարքի հերթական հանդիպումը։

Այս հանդիպման հյուրերն են ABBYY, iiko, Yva.ai ընկերությունների եւ «Այբ»-ի համահիմնադիր Դավիթ Յանը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր նախագահ Նուբար Աֆեյանը եւ «Միկշին» կազմակերպության հիմնադիր նախագահ, «Այբ» դպրոցի ՀԽ անդամ, բարերար Տիգրան Հարությունյանը։

Թեման առաջնորդությունն է։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի՝

•    մարդկային կյանքում առաջնորդության դերին եւ փոխակերպումներին,
•    առաջնորդների պատրաստմանը,
•    առաջնորդի եւ հետեւորդի փոխհարաբերություններին եւ պարտականություններին,
•    հանրային առաջնորդության մոդելի ընտրությանը,
•    առաջնորդության ճգնաժամի հաղթահարման ուղիներին:

Հանդիպումը կայանալու է «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում երկլեզու ձեւաչափով՝ անգլերեն եւ հայերեն։ Մուտքն անվճար է։ Տեղերը սահմանափակ են։ Նախապես գրանցվել հնարավոր է այստեղ մինչեւ հոկտեմբերի 7-ը։