12:18 | 03.10.22 | Նորություններ | 1236
Creative Armenia-ն ներկայացրել է Artbox ստեղծարար ինկուբատորի մասնակից 24 ստեղծարար նախագծերը։
Ինկուբատորը համապարփակ աջակցություն է տրամադրում առեւտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար նախագծերին:
12 շաբաթվա ընթացքում 24 ստեղծարար թիմերը, որոնք ներկայացնում են թատրոնի, երաժշտության, դիզայնի եւ այլ ոլորտներում նախագծեր, սերտորեն կաշխատեն միջազգային եւ տեղացի մասնագետների հետ, կզարգացնեն իրենց հմտությունները տարբեր ասպարեզներում՝ շուկայի վերլուծությունից եւ մարքեթինգային նախագծից մինչեւ ֆինանսական պլանավորում եւ իրավական նորմեր։
Ինկուբացիոն շրջանի ավարտից հետո 24 նախագծերը կներկայացվեն արվեստի բնագավառի ներդրողներին, դրամաշնորհ տրամադրողներին եւ հովանավորներին:
Artbox-ի համար ընտրվել են հետեւյալ նախագծերը․
Կառուցել՝ Անահիտ Սարյանի էկոլոգիապես չեզոք, բայց սոցիալապես ազդեցիկ նորաձեւության հավաքածուն։
Բեբուկ` Անի Երեմյանի ինտերակտիվ եւ շարժական թատրոն-ավտոբուսի նախագիծը։
Bazaart՝ Արամե Մարտիրոսյանի առցանց հարթակը, որը միմյանց կկապի դիզայներներին եւ կորպորատիվ հաճախորդներին։
ToneLab՝ Արմեն Եդիգարյանի անկախ երաժշտական ձայնագրման լեյբլը եւ ստուդիան։
Մաեստրո՝ Արուս Նազարյանի երաժշտական հավելվածը, որը կօգնի զարգացնել երաժշտական գիտելիքները։
Կայծ՝ Էլեն Ալթունյանի տեղացի ստեղծագործողների մասին ոգեշնչող եւ գեղագիտական վոդքասթների շարքը։
Pambak Games՝ Կարապետ Խաչատուրի հայկական ժողովրդական հեքիաթների եւ առասպելների թեմայով Տարոյի քարտերը։
Կինորա՝ Գարեգին Պապոյանի հաղորդաշարը՝ նվիրված ֆիլմերին եւ կինոլեզվին։
Նախագիծ «Di»՝ Գեւորգ Արամ Գրիգորյանի յուրօրինակ աուդիո-վիզուալ եւ ինտերակտիվ ինստալյացիաների հարթակը։
Diaries՝ Հարմիկ Մաքերթումյանի բազմաոլորտ արվեստագետների համար նախատեսված գործակալությունը։
Կապանի Միջազգային Կինոփառատոն՝ Հարութ Մաքյանի նախագիծը։
Dk.tsk Live՝ Հրանուշ Առաքելյանի ավանգարդ էլեկտրոնային երաժշտության ստուդիան։
Կոնցեպտուալ Հրուշակեղեն՝ Իզաբելլա Ավետիսյանի աղանդերից պատրաստված արվեստի սահմանափակ հավաքածուների արտադրությունը։
Art Ranch՝ Քամի Աբրահամյանի արվեստի եւ բնության ներդաշնակությամբ բազմաֆունկցիոնալ բնակավայրը։
Հույսի Հանգույցներ՝ Քայլ Խանդիկյանի հայ գորգագործներին արտասահմանյան գնորդների հետ կապող առցանց հարթակը։
Ձենով՝ Լուսինե Միրզոյանի հայ գրականության աուդիոգրքերի հավելվածը։
Երեւանի ձայնային քարտեզ՝ Լուսինե Միկե-Գալստյանի Երեւանի ոգեշնչող վայրերը բացահայտող քարտեզ-հավելվածը։
Արդի արվեստի տարածք՝ Մարիամ Պապոյանի շուրջօրյա արվեստի եւ զվարճանքի կենտրոնը Էջմիածնում։
Տուն Տուն Արթ Հաուս՝ Նուռ-Անի Սիսեռյանի հայկական ժամանակակից պարերի եւ թատերական դասընթացների կենտրոնը Նորագյուղում։
Գյումրիի արվեստի համագործակցության կենտրոն՝ Նվարդ Ղազարյանի բազմաժանր եւ բազմաֆորմատ արվեստի կենտրոնը։
Plan Yerevan՝ Տաթեւիկ Սայադյանի տեղական արտադրության եւ հայկական թեմատիկայով հագուստի արտադրությունը:
TELOS՝ Տիգրան Ջանջուղազյանի ոճային մանգայի շարքը։
Դազեյն՝ Վանանե Բորյանի յուրահատուկ արվեստի ամսագիրը՝ նվիրված արդի հայկական իրականությանը, մշակույթին եւ գեղագիտությանը։
ՄանԲան՝ Վիգեն Գալստյանի hայկական մշակութային եւ գեղարվեստական ուղղություններն ու ժառանգությունը տարածող մասնագիտացված անկախ հրատարակչությունը։
Ծրագիրը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից եւ իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը