13:16 | 20.09.22 | Նորություններ | 2142

«Հայաստան Ինժեներական շաբաթ 2022-ը» հետաձգվել է

Սեպտեմբերի 23-ից 25-ը կայանալիք «Հայաստան Ինժեներական շաբաթ - 2022»-ը հետաձգվել է։

Նոր ամսաթվի եւ այլ մանրամասների մասին կազմակերպիչները լրացուցիչ կհայտարարեն։

Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների այս ամենաընդգրկուն շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները եւ խթանել համայնքի զարգացումը:

«Հայաստան Ինժեներական շաբաթ - 2022»-ը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science-ի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնի (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբերանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։