11:12 | 20.09.22 | Նորություններ | 1833

JSConf Armenia 2022-ը չեղարկվել է

JavaScript Conference Armenia-ի ամենամյա համաժողովն այս տարի չեղարկվել է։ Այս մասին կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ հերթական միջոցառումը կանցկացվի 2023-ին։

JSConf Armenia-ն այս տարի նախատեսվում էր հոկտեմբերի 15-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Այն ամեն տարի միավորում է ծրագրավորողների Հայաստանից ու արտերկրից՝ կիսվելու իրենց գաղափարներով, փորձով եւ գիտելիքով: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկանալ այդ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի մասին եւ ստանալ հետաքրքիր աշխատանքային առաջարկներ։

JavaScript Conference Armenia-ն հիմնադրվել է ՏՏ ոլորտի մասնագետներ Ալեքսանդր Ադամյանի, Ռուբեն Մեսչյանի, Գեւորգ Հարությունյանի եւ Էդգար Մարուքյանի կողմից։ Նպատակն է ստեղծել JavaScript ծրագրավորողների միասնական համայնք ու ոգեւորել ոլորտի սկսնակներին միանալ այդ համայնքին: