12:14 | 09.09.22 | Նորություններ | 2181

Սեպտեմբերի 28-29-ին կանցկացվի Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը

Սեպտեմբերի 28-29-ին արդեն 3-րդ անգամ անընդմեջ կկայանա Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը (Science & Technology Convergence Conference - STCC):

Այն Հայաստանում կհամախմբի գիտական եւ համալսարանական համայնքի, բազմազգ տեխնոլոգիական կորպորացիաների, զարգացող խորը տեխնոլոգիաների ստարտափների, ինչպես նաեւ հետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին։

Համաժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանում գիտության եւ դրա վրա հիմնված ձեռներեցության տարածաշրջանային հանգույց կառուցելու տեսլականը, ինչպես նաեւ կցուցադրվեն գիտահետազոտական լաբորատորիաների եւ խորը տեխնոլոգիական ընկերությունների գիտական հետազոտությունները:

Այս տարի համաժողովը կունենա 3 ուղղություն՝

•    Արհեստական բանականություն, համակարգչային տեսություն եւ ինքնավարության հետազոտություն,
•    Հաշվարկային կենսատեխնոլոգիա եւ առողջապահություն,
•    Ֆիզիկա, ճարտարագիտություն եւ տիեզերք:

Օրակարգին եւ բանախոսների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ։  

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի հետ:

Արդեն 3-րդ անգամ անընդմեջ համաժողովը հնարավոր է դառնում Եվրոպական միության եւ GIZ-ի (EU ITTD) աջակցությամբ։ Համաժողովը հովանավորում են PMI Science-ը, ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գրասենյակը, eLabNext-ը, Plat.ai-ը եւ ZERO ընկերությունը։