18:15 | 08.09.22 | Նորություններ | 2170

Քիմ Քարդաշյանը հիմնում է նոր մասնավոր ներդրումային ընկերություն

Քիմ Քարդաշյանն ընդլայնում է իր բիզնես կայսրությունը՝ համագործակցելով Carlyle Group-ի նախկին գործընկերոջ հետ նոր մասնավոր ներդրումային ընկերությունում:

Skky Partners-ը նախատեսում է ներդրումներ կատարել սպառողական, թվային, մեդիայի ընկերություններում, ասվում է ընկերության Instagram-ի հրապարակման մեջ:

Քարդաշյանը եւ Սամոնսը հանդես կգան որպես համահիմնադիրներ ու համակառավարող գործընկերներ: Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, նույնպես ընկերության գործընկեր է դարձել։

Ռեալիթի հեռուստաշոուի աստղ Քարդաշյանը փոխում է իր կարիերայի ուղղությունը բազմամիլիարդանոց բիզնեսներ կառուցելուց հետո, այդ թվում՝ ներքնազգեստ արտադրող Skims ընկերությունը, որի արժեքն ավելի քան 3 միլիարդ դոլար է գնահատվել: Սամոնսն աշխատել է Carlyle-ում մոտ 17 տարի եւ կապված է եղել բազմաթիվ ընկերություններում ներդրումների հետ, այդ թվում՝ Beats by Dre, Philosophy եւ Beautycounter ընկերություններում։