11:12 | 06.09.22 | Նորություններ | 1535

    Հայաստան Ստարտափ Ակադեմիայի Traction ծրագիրն ընդունում է հայտեր

    Հայաստանի Ստարտափ Ակադեմիան ընդունում է հայտեր իր Traction ծրագրի 3-րդ շրջափուլի համար։

    Traction-ը 12-շաբաթյա մենտորության վրա հիմնված ծրագիր է, որն օգնում է  ընկերություններին հետնախատիպային փուլում արագացնել աճը եւ օգնել ներդրումներ ստանալ՝ հիմք ստեղծելով դեպի միջազգային շուկա ընդլայնվելու համար։

    Ծրագրին կարող են դիմել այն ստարտափները, որոնց հաջողվել է ձեռք բերել նախնական չափելի արդյունք (եկամուտ/օգտագործողների բազա/գործարկված պրոդուկտ), ստացել է նվազագույնը $20 հազար ֆինանսավորում դրամաշնորհների տեսքով, հրեշտակ ներդրողներից կամ վենչուրային ֆինանսավորում։ Նաեւ նախկինում ինկուբացիոն/ նախաաքսելերացիոն ծրագրի մասնակից լինել (պարտադիր պայման չէ)։

    Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է, հայտադիմումը լրացնել հարկավոր է այստեղ։  

    Ծրագիրն իրականացվում է Catalyst հիմնադրամի կողմից՝ GIZ-ի կողմից իրականացվող EU4Business «Հայաստանի համար նորարարական զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի աջակցությամբ։ Վիվա-ՄՏՍ-ը միանում է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից:

    Ծրագրի մասին այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։