17:44 | 05.09.22 | Նորություններ | 1354

Worldwide Accelerator-ը հայտեր է հավաքում Հայաստանում

Worldwide Accelerator-ը հայտեր է հավաքում Հայաստանում։

Անվճար մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 23-ը՝ https://wwa.vc/#Join հղումով։

Worldwide Accelerator-ը ծրագիր է pre-seed եւ seed փուլերի ստարտափների համար, որն իրականացվում է ամերիկյան վենչուրային NVO Capital հիմնադրամի, South Gate Global-ը, Zeppelin Partners-ը եւ Impulse management company ընկերությունների աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է օգնել զարգացող երկրների ստարտափներին մուտք գործել ամերիկյան առաջատար աքսելերատորներ եւ աճի եւ ընդլայնման համար  ներդրումներ ներգրավել ծրագրի գործընկերներից:

3-ամսյա ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 29-ին, դրա մեծ մասը կանցկացվի առցանց: Թիմերը կստանան իրավաբանական օգնություն, ինչպես նաեւ խորհրդատվություն փորձառու ձեռնարկատերերից եւ խոշորագույն աքսելերատորների ներկայացուցիչներից։

Worldwide Accelerator-ի խորհրդի կազմում ընդգրկված են Berkeley Skydeck դեսպան Կարեն Գյուլբուդաղյանը, NVO Capital հիմնադրամի գործընկեր եւ Startech.vc վենչուրային ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Զդորենկոն, Alchemist Accelerator-ի մենտոր եւ NVO Capital-ի գործընկեր Արտեմ Սմիրնովը, փորձագետներ Y Combinator-ից, 500 Startups-ից, Plug'n'Play-ից:

Ծրագրի ավարտին Երեւանում կանցկացվի Դեմո օր։

Ծրագրին մասնակցելու համար պարտադիր է անգլերենի իմացությունը առնվազն B2 մակարդակի: