17:24 | 01.09.22 | Նորություններ | 1766

AI-ով ստեղծված նկարը գլխավոր մրցանակ է ստացել իրական նկարիչների մրցույթում

Արհեստական ինտելեկտի ստեղծած ստեղծագործությունն առաջին տեղն է զբաղեցրել կերպարվեստի պետական տոնավաճառ մրցույթում, ինչը զայրացրել է  արվեստագետներին։

Midjourney նեյրոնային ցանցի միջոցով ստեղծված նկարը Կոլորադոյի նահանգային կերպարվեստի մրցույթում գրավել է առաջին տեղը։

Թվային արվեստի անվանակարգում մրցանակը ստացել է Ջեյսոն Ալենը տարածական օպերային թատրոնի նկարի համար: Կտավը պատկերում է տիեզերական օպերայի տեսարան։

Արվեստագետների արձագանքն Ալենի հաղթանակին չի ուշացել․ հեղինակը բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել՝ «ստեղծագործական մասնագիտությունները մոռացության մղելու» մեղադրանքներով։

Արվեստագետներն, իսկապես, անհանգստանում են, որ արհեստական բանականությունն ու ռոբոտները կգերազանցեն իրենց ոչ միայն ճշգրտություն ու բարձր կատարողականություն պահանջող աշխատանքներում, այլեւ՝ ստեղծագործական ասպարեզում:



Այնուամենայնիվ, Ջեյսոն Ալենն իրեն պարզապես նեյրոնային ցանցի միջնորդ չի համարում։ Նա նշել է, որ կարեւոր մասնակցել «Տիեզերական օպերային թատրոնի» ստեղծման գործում, առանց որի պատկերն այդքան աչքի ընկնող չէր ստացվի։

Մասնավորապես, նա մշակել է հատուկ հարցումներ Midjourney-ի համար եւ ստացել հարյուրավոր պատկերներ, որից հետո ընտրել է լավագույն երեք նկարը՝ խմբագրելով դրանք Gigapixel AI-ի միջոցով:

Հեղինակը նշում է, որ կտավի ստեղծման համար պահանջվել է մի քանի շաբաթ, երբ նկարը ներկայացրել է մրցույթին, նկարագրության մեջ անկեղծորեն նշել է դրա ստեղծման ընթացքը։