15:35 | 01.09.22 | Նորություններ | 1516

FAST-ը նոր դրամաշնորհ կտրամադրի համակարգչային տեսության մասնագետներին

FAST հիմնադրամը ADVANCE STEM ծրագրի շրջանակում հայտարարում է նոր դրամաշնորհ գիտական հետազոտությունների թեկնածուների համար, ովքեր ցանկանում են առաջխաղացնել իրենց կարիերան համակարգչային գիտության ոլորտում:

Դրամաշնորհը նախատեսվում է «Նոր խորը նեյրոնային ցանցեր՝ մուլտիմոդալ պատկերների/տեսանյութերի կիրառությամբ արեւային վահանակների անոմալիաների ստուգման համար» (Novel deep neural networks for inspection of solar panel anomalies using multimodal images/videos) գիտահետազոտական ծրագրի համար։

Հետազոտությունը կղեկավարի համակարգչային գիտության վաստակավոր պրոֆեսոր Սոս Աղայանը: Նրա թիմը հետազոտությունը կկենտրոնացնի մուլտիմոդալ դրոնների սենսորային պատկերների վերլուծության եւ մեկնաբանության ուսուցման վրա։

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է, հայտադիմումը կարելի է լրացնել այստեղ։