11:59 | 01.09.22 | Նորություններ | 1499

PicsArt-ն ու ServiceTitan-ն ընդգրկվել են ԱՄՆ-ի՝ միգրանտների հիմնած միաեղջյուր ընկերությունների ցանկում

Ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամը ներկայացրել է ներգաղթյալների հիմնադրած ամերիկյան միաեղջյուր ընկերությունները:

Վարկանիշում ներառվել են նաեւ հայ հիմադիրներ ունեցող ստարտափներ։ Վարկանիշում, մասնավորապես, ներառվել են Արա Մագդեսյանի եւ Վահե Կուզոյանի հիմնադրած ServiceTitan-ը, Արտավազդ Մեհրաբյանի եւ Հովհաննես Ավոյանի ստեղծած Picsart-ը, ինչպես նաեւ Նուբար Աֆեյանի Moderna եւ Indigo Agriculture ընկերությունները։

Ըստ ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամի զեկույցի՝ Միացյալ Նահանգների միաեղջյուր ընկերությունների 80%-ն ունի ներգաղթյալ հիմնադիր կամ էլ առանցքային ղեկավարի դեր։