15:08 | 19.08.22 | Նորություններ | 3105

Արհեստական բանականության անվճար դասընթաց

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իրականացնում է «Արհեստական բանականություն» դասընթաց:

Դասընթացի մասնակիցները կստանան տեսական եւ գործնական գիտելիքներ արհեստական բանականության վերաբերյալ։ Ուսումնասիրվելու են՝

•    արհեստական բանականության, մեքենայական ուսուցման հիմնական հասկացությունները,
•    մեքենայական ուսուցման ձեւերը,
•    տրամաբանական, գծային դասակարգման, ռեգրեսիայի մի շարք մեթոդներ եւ ալգորիթմներ,
•    կլաստերացման առանձնահատկությունները եւ մոդելները,
•    Python ծրագրավորման լեզվով տվյալների վերլուծության եւ վիզուալիզացիայի միջոցները:

Ծրագրին կարող են մասնակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատող մասնագետներ, արցախյան պատերազմների մասնակիցներ, ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին։

Գրանցվելու համար հարկավոր է դիմել այստեղ։  

Ծրագրում շահառու մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով։ Մինչ դասընթացի մեկնարկը, առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Դասընթացները իրականացվելու են ճկուն գրաֆիկով՝ ՀԱՊՀ մասնագիտացված լսարաններում, ոլորտի լավագույն մասնագետների կողմից:

Դասընթացն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։