10:23 | 18.08.22 | Նորություններ | 3061

    Picsart-ն ընդգրկվել է ԱՄՆ 5000 ամենաարագ զարգացող ընկերությունների վարկանիշում

    Picsart-ն ընդգրկվել է Inc. ամսագրի հրապարակած ԱՄՆ-ի 2022թ. 5000 ամենաարագ զարգացող ընկերությունների վարկանիշում:

    Picsart-ն այս ցանկում 1204-րդ տեղում է: Ընկերությունն այս վարկանիշում ընգրկվում է երկրորդ տարին անընդմեջ:

    Picsart-ը 2021թ. վերջին եռամսյակում աշխարհում ամենաշատ ներբեռնվող 20 հավելվածների ցանկում է:

    «Picsart-ը ժամանակակից ստեղծողների համար լավագույն հարթակն է, մենք արագորեն զարգանում ենք ամբողջ աշխարհում։ Մենք կենտրոնացած ենք պրոֆեսիոնալ եւ հզոր գործիքների հասանելիություն ապահովելու վրա ինչպես մեր հարթակում, այնպես էլ API-ների միջոցով»,-նշել է Picsart-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

    Ընկերության տեղը 2022 Inc. 5000 վարկանիշում բխում է կրթության, ձեռնարկությունների եւ արհեստական ինտելեկտի հետազոտությունների ոլորտում առաջընթացից: Inc. 5000-ը կազմվում է՝ հաշվի առնելով ընկերությունների եկամտի տոկոսային աճը 2018-2021 թվականներին:

    Inc. 5000 ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։