15:30 | 17.08.22 | Նորություններ | 2553

Yandex Maps-ը համալրվել է նոր օգտակար գործառույթով

Yandex Maps-ի վեբ տարբերակը և բջջային հավելվածն այժմ ունեն բարդ երթուղիների օպտիմալացման գործառույթ: Ծառայությունը ձեզ կհուշի , թե ինչ հերթկանությամբ այցելել 4-10 տարբեր վայրեր՝ առանց քաղաքի մի ծայրից մյուսը շրջելու:

Դա անելու համար հարկավոր է նշել երթուղու վերջին կետը, ապա ավելացնել միջանկյալ ուղղությունները կամայական հերթականությամբ: Ծրագիրն ինքնուրույն կստեղծի օպտիմալ երթուղի, որով ավելի արագ կլինի հասել բոլոր վայրերը: Բացի կետերի տեղակայությունից, հաշվի է առնվում նաև երթևեկության գերբեռնվածությունը։

Երթուղիներն օպտիմալացնել հնարավոր է հետիոտների, մեքենաների և հասարակական տրանսպորտի համար:

photo © Yandex