10:42 | 15.08.22 | Նորություններ | 1469
Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022 մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը։
Ժյուրի անդամների քվեարկության արդյունքներով Ձեռներեցության աշխարհի գավաթի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն HopShop եւ Text'n Pay Me ստարտափները։
Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 100 ստարտափ, որոնցից եզրափակիչ է անցել 12-ը:
Այն ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետեւ հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ։
Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022 միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցում է 2-րդ անգամ։ Հատկանշական է, որ 2 տարի անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով:
Մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն է (EPIC)։ Մրցույթի ազգային համակազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։