17:53 | 12.08.22 | Նորություններ | 1794

Telegram-ի հիմնադիրը Apple-ին մեղադրում է խոշոր թարմացումները հետաձգելու համար

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեղադրել է Apple ընկերությանը մեսենջերի հավելվածի խոշոր թարմացումն անհայտ պատճառով հետաձգելու համար:

Telegram-ի առաջիկա թարմացումը երկու շաբաթ շարունակ մնացել է Apple-ի հավելվածների վերանայման մեջ «առանց բացատրության», ասվում է Telegram-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Պավել Դուրովի Telegram-յան գրառման մեջ:  

Նա պնդում է, որ թարմացումը հեղափոխություն է մտցնելու մեսենջերում մարդկանց փորձառության մեջ, բայց այն դեռ չի հաստատվել: Դուրովը նշում է, որ եթե Telegram-ը, որն աշխարհում ամենահայտնի 10 հավելվածներից մեկն է, ստանում է նման վերաբերմունք, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դժվարություններ են կրում ավելի փոքր հավելվածների մշակողները:

photo © Telegram


Սա առաջին դեպքը չէ, երբ Դուրովը դիմում է Apple-ին իր հավելվածների վերանայման գործընթացների համար: 2018 թվականին Դուրովը հայտնել էր, որ Apple-ն արգելափակել է Telegram-ի iOS հավելվածի թարմացումները, երբ Ռուսաստանը արգելափակել էր Telegram-ը։ Դուրովի այս խնդրի մասին գրառումից մեկ օր անց Apple-ը հավանություն էր տվել թարմացմանը:

Վերջերս Telegram-ը թողարկել է իր ամսական $4,99 Պրեմիում բաժանորդագրությունը, որն օգտատերերին ավելի լայն հնարավորություններ է տալիս մեսենջերում: