11:43 | 11.08.22 | Նորություններ | 1663

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ն ընդգրկվել է Forbes Cloud 100 վարկանիշում

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ն ընդգրկվել է Forbes 2022 Cloud 100-ում՝ աշխարհի լավագույն 100 մասնավոր ամպային ընկերությունների վարկանիշում։

Այն հրապարակվել է Forbes-ի կողմից Bessemer Venture Partners-ի եւ Salesforce Ventures-ի հետ համատեղ: 2022 թվականի Forbes Cloud 100 վարկանիշում ServiceTitan-ը 7-րդ տեղում է։

ServiceTitan-ը հիմնադրվել է 2012 թվականին հայազգի Արա Մահդեսյանի եւ Վահե Կուզոյանի կողմից։ Ընկերությունն ամպային եւ շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Անցյալ տարի ընկերությունը ստացել է 700 միլիոն դոլար ներդրում, այժմ գնահատվում է 9,5 միլիարդ դոլար:

ServiceTitan-ը Հայաստանում 40 մլն դոլարի ներդրում է կատարել՝ բացելով 2 գրասենյակ։ Հայկական թիմը մշտապես ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ մասնագիտությունների համար, մշտապես մշակվում են ներդրումային ծրագրեր։

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ, Cloud 100-ն ամեն տարի վերանայում է հարյուրավոր ամպային ստարտափների եւ մասնավոր ընկերությունների գործունեությունը: Cloud 100-ի գնահատման գործընթացը պայմանավորված է չորս գործոնով՝ շուկայի առաջատարություն (35%), գնահատված արժեք (30%), գործառնական չափումներ (20%) եւ մարդիկ ու մշակույթ (15%):

Forbes 2022 Cloud 100-ի ամբողջական վարկանիշը կարող եք տեսնել այստեղ։