15:32 | 10.08.22 | Նորություններ | 2055
Օգոստոսի 5-9-ը Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի մոտ 7,9 մլն բաժնետոմս՝ 6,9 մլրդ դոլար արժողությամբ, գրում է TechCrunch-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը։ Նախաշուկայական առեւտրում ընկերության բաժնետոմսերն ընկել են 2,44%-ով:
Մասկը վաճառել է Tesla-ի բաժնետոմսերը, որպեսզի խուսափի «շտապ վաճառքից», եթե ստիպված լինի գնել Twitter-ը:
Վերջին անգամ ձեռներեցը արժեթղթեր է վաճառել ապրիլին՝ 9,6 մլն բաժնետոմս 8,5 մլրդ դոլարով, գումարը անհրաժեշտ էր Twitter-ը գնելու համար, որից Մասկը հրաժարվել է։
Twitter-ում Մասկը բացատրել է, որ ցանկանում է կանխել Tesla-ի բաժնետոմսերի շտապ վաճառքը, եթե իրեն ստիպեն ավարտել սոցցանցի գնումը։ Հակառակ դեպքում հետ կգնի բաժնետոմսերը։
2021 թվականի նոյեմբերի 9-ին Մասկը Twitter-ում հարցում էր սկսել՝ արդյոք վաճառի Tesla-ի իր բաժնետոմսերի 10%-ը, քանի որ բացի դրանցից նա այլ դրամական միջոցներ չուներ հարկեր վճարելու համար։
Դեկտեմբերի 20-ին Մասկը թվիթերում գրել էր, որ 2021 թվականին վճարելու է ավելի քան 11 միլիարդ դոլարի հարկ, իսկ մի քանի օր անց ասել՝ «բավականաչափ» բաժնետոմսեր է վաճառել դրանք վճարելու համար։