18:03 | 08.08.22 | Նորություններ | 1661

6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա եւ առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել է աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմ (667 ուսանող, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց):
 
Երեւանի պետական համալսարանից Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը եւ Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե մեդալների, Գագիկ Մելքումյանը՝ արծաթե մեդալի, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի:  

Հայ-ռուսական համալսարանից Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի։

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գեւորգյանը, Արման Բայրամյանը եւ Տիգրան Հակոբյանը: