17:37 | 08.08.22 | Նորություններ | 1426

Չինաստանում կգործեն առաջին ամբողջովին ինքնավար տաքսիները

Չինական ինտերնետ-հսկա Baidu-ն թույլտվություն է ստացել Չունցին եւ Ուհան քաղաքներում լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ գործարկել։

Առաջիկայում Apollo Go հատուկ ծառայության միջոցով հնարավոր կլինի պատվիրել ինքնավար մեքենա։

Ծառայության ինքնավար մեքենաներն արդեն մի քանի ամիս է՝ անվճար երթեւեկում են Պեկինի ճանապարհներով: Նրանք նպաստում են հանրության կողմից նոր տեխնոլոգիայի ընդունմանը։ Ըստ քաղաքային իշխանությունների հետ կնքված համաձայնագրի՝ մեքենայում պարտադիր է նաեւ վարորդի ներկայությունը, որը կղեկավարի մեքենան չնախատեսված խնդրի դեպքում:

Տարածքները, որտեղ կգործի Baidu-ն, խիտ բնակեցված չեն եւ ունեն բավականաչափ նոր լայն ճանապարհներ, որոնք ամենահեշտն են ինքնավար մեքենաների համար:

Baidu-ն մտադիր է ընդլայնել Apollo Go-ն. մինչեւ տարեվերջ Apollo 5-ի 300 ռոբոտ-տաքսի կհամալրի ավտոպարկը: Ավելին, նրանք ցանկանում են մինչեւ 2025 թվականը ծառայությունը մատուցել 65 քաղաքի, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 100-ի: